Հիլարի Քլինթոնը նախագահական մրցարշավին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին վերջնական որոշում կկայացնի 2015-ի սկզբին:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին նա հայտարարել է Մեքսիկա կատարած այցի ընթացքում:

Հիլարի Քլինթոնը համարվում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին ամենահավանական հավակնորդներից մեկը: Մայիսի կեսերին Ipsos սոցիոլոգիական ընկերությունը հայտնել էր, որ հարցմանը կասնակցած ԱՄՆ-ի քաղաքացիներից շատերը Քլինթոնին են համարում հավանական հաղթող գալիք նախագահական ընտրություններում:  66- ամյա Քլինթոնն առայժմ չի հաստատել, որ պայքարելու է այդ պաշտոնի համար:




Լրահոս