Ինչու «Ժողովուրդ» օրաթերթը չկա կրպակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի՛ ընթերցողներ,

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ցավով հայտնում է, որ Հայաստանում տպագիր մամուլի տարածմամբ և իրացմամբ զբաղվող ամենախոշոր «Պրեսս ստենդ» ընկերության մի աշխատակցի անփութության պատճառով թերթի այսօրվա համարը կրպակներ չի առաքվել, և ընթերցողները հնարավորություն չեն ունեցել գնել օրաթերթի այսօրվա համարը:

Այսինքն՝ ողջ խմբագրակազմի ու տպարանի աշխատակիցների գիշերային աշխատանքը ջուրն է լցվել:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ թերթն իր բնականոն հունով՝ երկուշաբթիից շաբաթ, աշխատել է և կաշխատի: Ուստի՝ Ձեր դժգոհությունները կարող եք ուղղել «Պրեսս ստենդ» ընկերությանը:

Հուսանք՝ իսկապես անփութության հետևանք է ստեղծված իրավիճակը:

Եվս մեկ անգամ հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն




Լրահոս