Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը ռեկորդային անկում է ապրել. տեղեկացնում է Россия 24 հեռուստաալիքը: Վերջին հարցման արդյունքներով՝ այն կազմում է 13 տոկոս, ինչը «-» նշանով բացարձակ ռեկորդ է. տեղեկացնում է լրատվամիջոցը:
Նույն հարցումը ցույց է տվել, որ վարչապետ Մանուել Վալսը չի վայելում քաղաքացիների համակրանքը: Նրա վարկանիշն ընկել է 30 տոկոսով:
Փորձագետները մոտալուտ քաղաքական ճգնաժամ են կանխատեսում երկրում: Ֆրանսիացիների 85 տոկոսը գտնում է, որ գործող իշխանությունը գլխացավանք է երկրի համար: Սակայն նախագահ Օլանդը նման գնահատականի հետ կտրականապես համաձայն չէ: Նրա խոսքով՝ չկա այնպիսի հարցում, որի արդյունքները կկարողանան խափանել ժողովրդի կողմից տրված մանդատի գործադրումը: