Բնապահպանության նախարարության շատ աշխատակիցներ դեռ կմեղադրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների գլխին կուտակված սեւ ամպերը դեռ չեն ցրվում: Նախ` օգոստոսի 27-ին աղմկարար կերպով ձերբակալվեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանը, ում ձերբակալել էին ապօրինի վարձատրություն ստանալու հատկանիշներով: Երեկ էլ մեզ հայտնի դարձավ, որ այս գործով Լաբլաջյանը միակ մեղադրյալը չէ:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից Հենրիկ Մարտիրոսյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել: Իսկ թե այս խմորն ինչքան ջուր կքաշի, դեռ դժվար է ասել: Միայն հայտնի է, որ նախարարության շատ աշխատակիցներ դեռ կներգրավվեն այս քրգործում:




Լրահոս