Կիրակի օրը երեկոյան ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է սկսել խոստացված հացադուլը, թե որտեղ` պարզ չէ: Երեկ Պարույր Հայրիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն հավատալու, որ նա իսկապես հաց չի ուտելու, կարող են բժիշկներին դիմել, որպեսզի ամեն օր ստուգեն իրեն:
«Մենք երկուշաբթի օրը հանրահավաք ունենք, ինչի համար էլ ես մի օր շուտ կսկսեմ իմ հացադուլը: Որոշել եմ կիրակի օրը` պատարագից հետո, երեկոյան սկսել: Բողոքս վերաբերում է իշխանությունների հրաժարականին, բայց թե որտեղ կանեմ հացադուլը, դա արդեն իմ խնդիրն է:
Դա ես չեմ անում ինչ-որ բան ցույց տալու համար. կարող է գնամ Դադիվանք, կարող է գնամ Գանձասար, կարող է գնամ Հաղարծին: Այսինքն` կապխած է իմ առողջական վիճակից, թե որքան կարող եմ ավտոմեքենա վարել, իսկ ով էլ որ կկասկածի` կարող են բժշկի ասել ստուգեն, համոզվեն»: