Առատաշենի ղեկավարի ու եզդիների միջև պայքարը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանի եւ «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի միջեւ թեժ պայքարը տեւական ժամանակ է, ինչ շարունակվում է: ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Առատաշենի համայնքապետը զագահարել է կազմակերպության ներկայացուցիչ Համլետ Սմոյանին եւ պահանջել, որ իրենց գյուղի եզդիների կողմից հավաքված գումարը հետ վերադարձնի, քանի որ ինքը պետք է այն տա մարզպետարանին: Բորիս Մուրազիի պնդմամբ` գյուղապետը Սմոյանին սպառնացել է:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Առատաշենի համայնքապետ Վահրամ Հարությունյանի հետ, ով ասաց. «Ես իրենց չեմ ճանաչում, ուր մնաց թե սպառնամ: Այդ եզդիները, ովքեր մեր համայնքի եզդիներից են վերցրել գումարը, գիշերով են եկել գյուղ ու նրանց տներից հավաքել են: Ես ընդամենը հետաքրքրվել եմ, թե այդ գումարն ինչ են արել ու ցուցակն եմ պահանջել, որ իմանամ` իմ համայնքից ո՞վ եւ որքա՞ն գումար է փոխանցել»:




Լրահոս