
Քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանի առողջական վիճակով անհանգստացած Վանաձորի ՔԿՀ են այցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Արդարադատության նախարարության որոշ ներկայացուցիչներ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրանք զրուցել են դատապարտյալի հետ ու հեռացել:
Հիշեցնենք, որ«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արկադի Վարդանյանը դժգոհել էր, որ Վանաձորի ՔԿՀ-ում իր համար հատուկ հրահանգով սահմանված փակ ռեժիմը խեղդում է իրեն. «Սերժ Սարգսյանի նպատակը մեկն է, որ ես մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան չհասնեմ: Այս վերաբումունքը իմ նկատմամբ ոչնչով չի տարբերվում ադրբեջանցի հրամանատարի վարքից, որի հետեւանքով մահացավ հայ երիտասարդը»: