Հ. Աբրահամյանի քրոջ որդի՞ն է փողոցն ավերակ դարձրել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի թղթակցին են դիմել Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր իրենց բողոքն են հայտնում սահմանամերձ քաղաքի Բարանայի փողոցում եւ Ամերիկյան թաղամասում խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքների որակի, ավելի ճիշտ` անորակության վերաբերյալ: Ջրագծի ներքին ցանցում նորոգում կատարելու, ջրաչափերի արկղեր տեղադրելու համար փողոցների ծածկն ամբողջովին քանդվել է:

Նշենք, որ քաղաքի առանձնատների համար նախատեսված ջրաչափերը դեռ տեղադրված չեն: Նոյեմբերյանի քաղաքապետարանը նախկինում Բարանայի փողոցում սալահատակ էր արել: Ներկայում փողոցը քանդվել է, իսկ շինանյութը դարսվել է փողոցների եզրերին: Ավելի քան 2 ամիս նման վիճակ է, սակայն շինարարները մատը մատին չեն տալիս` գործն ավարտին հասցնելու համար: Ներկայում Բարանայի փողոցում 3-4 տեղ խրամատներ են փորված:

Նոյեմբերյան քաղաքի բնակիչներն ասացին, որ աշխատանքներն իրականացրած «Սպիտակ-1» ընկերության ղեկավարը վարչապետ Հովիկ Աբրահամյանի քրոջ որդին է, ով շահել է ոչ միայն Նոյեմբերյանի, Բերդի, այլեւ` Լոռու մարզի Ախթալա քաղաքի խմելու ջրագծերի ներքին ցանցերի վերանորոգման մրցույթները: Քանի որ աշխատանքների ծավալը մեծ է, ընկերությունը ստիպված Նոյեմբերյանում կիսատ է թողել նորոգման գործը:

Նշենք, որ ջրագծի վերանորոգումը կատարվում է Ասիական բանկի 1 միլիոն 200 հազար դոլար վարկավորմամբ: Այդ ծրագրով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում փոխել գործող ցանցը 25 կմ ընդհանուր երկարությամբ պլաստմասե խողովակներով, վերանորոգել քաղաքի 4 ջրամբարները, առանձնատների համար տեղադրել 1100 հատ ջրաչափ, ինչպես նաեւ նորոգել աշխատանքների ընթացքում վնասված 4400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ասֆալտապատ ճանապարհ:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ աշխատանքների պատվիրատուն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն է, սակայն ինքը եւս ստորագրելու է աշխատանքների հանձնման ակտի տակ: Քաղաքապետը հավաստիացրեց` եթե գործը որակյալ չարվի, շինարարական աղբը փողոցներից չհանվի, ինքը ծրագրի կատարման ակտի տակ չի ստորագրի:

Ոսկան Սարգսյան

Տավուշ

6-i tak

6-i tak 2




Լրահոս