
Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Դանիել դե Ռոսին ընդհանուր խմբի կազմում չի մասնակցում այսօրվա մարզումներին: Պատճառը մկանային վնասվածքն է. նա մարզվում է անհատական ծրագրով:
Սրա հետ մեկտեղ` «Ռոմա»-ի 31-ամյա կիսապաշտպանը պետք է կարողանա վերականգնվել մինչ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Նորվեգիայի դեմ խաղը, այն կայանալու է սեպտեմբերի 9-ին:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնի Ջորջո Կյելինին: