
Եվրամիությունը երկուշաբթի որոշում կկայացնի Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառման վերաբերյալ: Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, այդ մասին հայտարարել են Եվրոպական միության և Եվրախորհրդարանի ղեկավարներ Հերման Վան Ռոմպեյն ու Ժոզե Մանուել Բարոզուն:
Նրանց խոսքով՝ նոր պատժամիջոցները կապված են կապիտալի շուկայի մատչելիության, պաշտպանական ոլորտի և կրկնակի նշանակություն ունեցող տեխնոլոգիաների հետ: Բացի այդ՝ փաթեթը ներառում է «սև ցուցակի» ընդլայնված տարբերակը, որում կներգրավվեն Դոնբասի, Ղրիմի, ինչպես նաև՝ Ռուսաստանի պաշտոնատար անձինք. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Նոր պատժամիջոցների կիրառումը կարող է անդրադառնալ «Գազպրոմնեֆտի» վրա. տեղեկացնում է «Ռոյթերսը»: