Հռոմի օդանավակայանում զբոսաշրջիկները թռչելու համար հերթ են կանգնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում ավելի քան 80 չվերթ է հետաձգվել ավիադիսպետչերների 4-օրյա գործադուլի պատճառով:

Corriere della Sera թերթը գրում է, որ դիսպետչերների գործադուլից մի քանի օր առաջ ավիաընկերությունները սկսել են կապվել ուղևորների հետ՝ թռիչքի ժամերը փոխելու անհրաժեշտության մասին զգուշացնելու նպատակով: Բացի այդ՝ ուղևորների դժվարություները նվազագույնի հասցնելու նպատակով՝ որոշ ավիաընկերություններ տեղափոխել են իրենց չվերթներն ավելի վաղ կամ ավել ուշ ժամերի:

Չնայած դրան, նշում է պարբերականը, շաբաթ օրը Հռոմի օդանավակայանում երկար հերթեր էին գոյացել այն զբոսաշրջիկներից, ովքեր չէին հասցրել փոխել տոմսերը:

 




Լրահոս