ՀՀ Պաշտպանության նախարարությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ
ս. թ ապրիլի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժության նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի և ղեկավար կազմի խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայույթյունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժության անցկացման կազմակերպչական, ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ստորաբաժանումների փոխգործակցության համադրման, ՀԱՊԿ անդամ պետությունների մասնակցության համար տարանցման խնդիրների լուծման, ՀՀ ժամանող ստորաբաժանումների տեղակայման, ինչպես նաև արարողակարգային հարցեր:ՀՀ պաշտպանության նախարարի կողմից աշխատանքային խմբին տրվել են հստակ հանձնարարականներ` զորավարժության նախապատրաստաման ու անցկացման հետ կապված առաջադրանքները ժամանակին ու որակով կատարելու համար: