
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` 00:05-ին, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում տնակ է այրվել, ինչի հետևանքով տերը` 25-ամյա Ռաֆիկ Աղաբեկյանը, մահացել է: Տնակում հայտնաբերվել է վերջինիս` ամբողջությամբ այրված դին:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ մահացած երիտասարդը Գորիսի քաղաքացի է, ով ամուսնացած չէր և ապրում էր միայնակ՝ այդ տնակում:
Ոստիկանությունից Armlur.am-ը տեղեկանում է, որ այս պահին պարզվում են հրդեհի հանգամանքները, նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է փորձաքննություն: