Ովքե՞ր են անչափահասի խմբակային բռնաբարության մյուս մասնակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի սեպտեմբերի 10-ին Հրազդան գետի մոտակայքում մտավոր հետամնաց անչափահասին խմբակային բռնաբարելու դեպքը ցնցել էր բոլորին:

Քննության ողջ ընթացքում հայտնաբերվեց միայն 32-ամյա Արսեն Սարգսյանը, ով մինչ այսօր, երբ հասավ Վճռաբեկ դատարան, սակայն վարույթ չընդունվեց, փորձում է համոզել, որ ինքը մասնակից չի եղել բռնաբարությանը: Սարգսյանը վստահեցնում է, որ իրեն անծանոթ երկու տղայի հետ է թողել անչափահաս Է. Գ.-ին, և չգիտի` ինչ է կատարվել իրենից հետո:

Այսուհանդերձ, Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, ապացուցված է համարել նախաքննության արդյունքները, որոնց համաձայն` Արսենը Դավիթաշեն թաղամասում պատահական հանդիպել է անծանոթ, մտավոր հետամնաց Է. Գ.-ին:

Վերջինս հայտնել է, որ կորել է, և խնդրել օգնել իրեն և զանգահարել եղբորը` Արթուրին, ու հայտնել իր գտնվելու վայրը: Սակայն Արսեն Սարգսյանը, օգտվելով անչափահասի առկա վիճակից, խաբեությամբ նրան տարել է ինչ-որ այգի: Այստեղ քիչ անց հանդիպել է իր կանչով եկած ընկերոջը` ոմն Վոլոդյային, և վերջինիս հետ սկսել են համոզել Է. Գ.-ին իրենց հետ գարեջուր խմել: Ապա նրանց է միացել ևս մեկը, և երեքով բռնաբարել են անչափահասին ու փախել:

Անչափահաս և մտավոր հետամնաց աղջկա պատմածի համաձայն` ինքը մոտեցել է Արսենին և խնդրել իրեն հեռախոս տրամադրել, որպեսզի խոսի եղբոր հետ: Սակայն եղբոր հետ խոսել այդպես էլ չի ստացվել: Այնուհետև Արսենն առաջարկել է նրան ուղեկցել տուն։ Քայլելով՝ միասին մտել են մոտակայքում գտնվող այգի, որտեղ Արսենը զանգահարել է ոմն Վոլոդյային, ում հետ պայմանավորվել են հանդիպել «3-րդ մասի» այգում։ Հետո Արսենն առանձնացել է վերջինիս հետ և ինչ-որ բանի մասին զրուցել։ Այդ պահին աղջիկը ցանկացել է հեռանալ, սակայն Արսենը թույլ չի տվել` համոզելով, որ որոշ ժամանակ անց տուն կուղեկցի, և հրավիրել է հաց ուտելու։

Տղաները նրան տարել են ծառերով շրջապատված ինչ-որ այգի։ Քիչ անց եկել է նաև նրանց մյուս ընկերը։ Արսենը, Վոլոդյան և նրանց մյուս ընկերն աղջկան ստիպողաբար օղի են խմեցրել, որից հետո ինքը քնել է մոտակայքում գտնվող տնակում։ Արթնանալուց հետո ցանկացել է հեռանալ, սակայն տղաները թույլ չեն տվել, այլ սկսել են աղջկան հարվածել` պահանջելով հանել հագուստները։ Այնուհետև Արսենը, Վոլոդյան և նրանց մյուս ընկերը` հերթով, բռնի կերպով իր նկատմամբ կատարել են սեքսուալ բնույթի գործողություններ, ապա՝ հեռացել:

Այսպիսով` դատարանը, հաշվի առնելով այդ ամենը, Արսեն Սարգսյանին դատապարտել է ազատազրկման` 6 տարի ժամկետով:




Լրահոս