1,15 մլն դոլար` 1 ցենտի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1 ցենտ անվանական արժեքով մետաղադրամը Heritage Auctions աճուրդի տան կազմակերպած աճուրդ-վաճառքում գտել է իր տիրոջը: Այս մասին տեղեկացնում է ABC News-ը: Մետաղադրամի հին եւ նոր գնորդների անունները չեն հաղորդվում: Մետաղադրամը, որը հատնվել է 1792 թվականին ԱՄՆ դրամահատարանում, մեկն է մինչև օրս պահպանված 14 օրինակներից: Այն պատրաստված է պղնձից, կենտրոնում՝ արծաթից: Այս մետաղադրամների սերիական թողարկում չի եղել:Հիշեցնենք, որ 2012-ի հունվարին մեկ այլ 1 ցենտանոց մետաղադրամ 1,38 մլն դոլարով վաճառվել էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում: Էլիասբերգի հավաքածուն միակն է, որտեղ եղել են ԱՄՆ դրամահատարանի թողարկած բոլոր մետաղադրամների օրինակները:




Լրահոս