Բրիտանացի Ռոնի Հաթոնը, ով աշխատում էր Մանչեսթերի Կոոպերատիվ խմբում՝ որպես տրանսպորտի հարցերով մենեջեր, 2 տարվա ընթացքում ֆիրմայից Ford Transit, Renault եւ Volkswagen մակնիշի 76 ավտոմեքենա է գողացել ու վաճառել, իսկ ստացված 132 հազար ֆունտով նորոգել իր տունը: Ինչպես վկայում են տեղի իշխանությունները` նրա տարեկան աշխատավարձը տարեկան 60 հազար ֆունտ էր, ինչը հավանաբար չի բանավականեցրել եւ նա դիմել է գողության տունը իդեալական տեսքի բերելու համար: Դատարանը Հաթոնին դատապատել է երկու տարվա ազատազրկման: Տունը նորոգելը Հաթոնի միակ խնդիրը չէր: 2008 թվականին, երբ նա սկսեց գողություն անել, բանկում 50 հազար ֆունտ պարտք եւ 225 հազար ֆունտ գրավ ուներ:
76 ավտոմեքենա` տան նորոգման համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ