
Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստը:
Նիստին մասնակցելու համար ՀՀԿ կենտրոնական գրասենյակ էին ժամանել խորհրդի բոլոր անդամները: Նրանց թվում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով նիստին եկավ իրեն բնորոշ պահվածքով և հեռախոսով խոսելով: Տեսնելով իրեն նկարահանող լրագրողներին՝ նա արձագանքեց. «Կարո՞ղ ա գիտեք՝ գալիվուդյան աստղ եմ»: