Որտեղ մի պաշտոն ազատվեց, ինձ ուղարկեցիք էնտեղ. Ս. Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, քիչ առաջ մեկնարկել է  ՀՀԿ խորհրդի նիստը, որին մասնակցում է կուսակցության ողջ վերնախավը:

Մինչ նիստի մեկնարկը լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նրան առաջարկվել է կրկին զբաղեցնել մարզպետի պաշտոնը:

«Նման բան ինձ ոչ մեկ չի առաջարկել, բայց դա ձեր բնավորությունն ա՝ էս մի տարի ա, որտեղ մի պաշտոն ազատվեց, ինձ ուղարկեցիք էնտեղ»,- նշեց նա:

-Իսկ եթե առաջարկեն, կցանկանա՞ք, – արձագանքեց լրագրողը:

-Խի՞ չեմ ցանկանա, – պատասխանեց նա:

Լրագրողի այն դիտարկմանը, թե սյունեցիներն ահ ու վախի մեջ են, որ ինքը կարող է կրկին վերադառնալ, Խաչատրյանը հակադարձեց.

-Բա դու խի՞ չես վախենում։

-Ես սյունեցի չեմ։

-Էդ սյունեցին վախենում ա, դու չես վախենում, հա՞։

– Ես ախալքալաքցի եմ, չեմ վախենում։

Այստեղ զրույցին միացավ  Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ). «Է, ախրքյալաքցի ջան, հերիք ա «ցի» սարքեք էս ազգին, Հայաստանում «ցիերը» ամենավտանգավոր երևույթներն են, կա հայ ու Հայաստան, ու վե՛րջ, էդ ցիերից հեռո՛ւ մնացեք բոլորդ»:




Լրահոս