Հակոբի համար հանգիստ ենք. Հարություն Ինջիղուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Ադրբեջանում հայտնված և օգոստոսի 26-ին գերությունից բաց թողնված Հակոբ Ինջիղուլյանին արդեն տեղափոխել են երրորդ երկիր:

Armlur.am-ի հետ զրույցում Հարություն Ինջիղուլյանը` Հակոբի եղբայրը, ասաց, որ վերջինիս արդեն տեղափոխել են երրորդ երկիր, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով այդ երկրի անունը հրապարակել չի կարելի:

«Հակոբի վիճակը կայունացել է, ամենակարևորն այն է, որ վերջապես դուրս եկավ Ադրբեջանի տարածքից, լավ է, շատ լավ է: Ճիշտ է երկրի անունը չենք կարող հրապարակել, բայց դա էական չէ, էականն այն է, որ հիմա եղբորս վիճակը լավ է: Զրուցել ենք նրա հետ և համոզվել, որ նա լավ է»,- ասաց Հարությունը:

Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը նախորդ տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվել էր հակառակորդի հետ սահմանից այն կողմ. այս տարվա օգոստոսի 26-ին նրան Բաքվից տեղափոխեցին Ժնև, իսկ օգոստոսի 27-ին՝ երրորդ երկիր:

 




Լրահոս