«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Բաղդադից 60 կմ հեռավորության վրա գտնվող Էլ Ֆալուջա քաղաքում ավելի քան 700 մարդու են առևանգել: Ինչպես հայտնում է SHAFAQ News տեղեկատվական կայքը, առևանգվածների թվում են անվտանգության ուժերի ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ:
Էլ Ֆալուջայի քաղաքային խորհրի ներկայացուցչի տվյալներով՝ գրոհայինները հետապնդում են քաղաքի պետական գերատեսչությունների բոլոր աշխատակիցներին: Պաշտոնյան հայտնել է, որ գրոհայինները հաճախ իրենց կողմից սպանված զոհերի դիակները նետում են Եփրատ գետը:
Անբար նահանգում, ուր գտնվում է իրաքյան հակամարտության օջախը, բախումները, արդեն մի քանի ամիս է, չեն դադարում: Միայն Ռամադի և Էլ Ֆալուդ քաղաքներում 268 մարդ զոհվել է, 796-ը՝ վիրավորվել:
Հունիսի կեսերին «Իսլամական պետության» ծայրահեղականները սպանդ էին սարքել Տիկրիտ քաղաքի մոտակայքում գտնվող «Սպայկեր» ռազմաբազայում: Հարձակման արդյունքում առևանգվել էր 1700 կուրսանտ: Նրանց ճակատագրի մասին մինչ այժմ ոչինչ հայտնի չէ: