Ուկրաինայի ապակայունացումը ձեռնտու է ԱՄՆ-ին. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապակայունացումն Ուկրաինայում վտանգավոր է ոչ միայն այդ երկրի, այլև՝ հարևան Ռուսաստանի և Բելառուսի համար, և այդ իրավիճակը ձեռնտու է Վաշինգտոնին: Այս մասին Россия 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Դա քեռի Սեմն է օվկիանոսի այն կողմից մեզ դեպի այդ սպանդանոցը հրում: Եթե անկեղծ լինենք, Ուկրաինայում շատ են քաղաքական գործիչները, ովքեր հստակ կատարում են այդ պատվերը: Մենք պետք է հեռանանք այդ ձագարից, որովհետև ամերիկացիներն այնտեղ չեն կռվելու: Նրանք ուզում են մեր ձեռքերով մեր մարդկանց կոտորել», – ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նշել է, որ Արևմտյան Եվրոպայի առաջնորդներն Ուկրաինայի հարցում հաճախ հանդես են գալիս որպես ԱՄՆ-ի քաղաքական կուրսի իրականացնողներ: Ըստ նրա՝ դա պարզաբանում է այն հանգամանքը, թե ինչու Նահանգները ցանկություն չհայտնեցին մասնակցել Մինսկում խաղաղ կարգավորման բանակցություններին: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների քաղաքականության առաջնագծում ստիպված են մարտնչել նաև Գերմանիայի նախագահ Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:




Լրահոս