Լեհական Սոպոտ քաղաքի իշխանությունները համոզել են տեղի ռեստորաններից մեկի տիրոջը դռան վրայից հանել «Ռուսներին չենք սպասարկում» հայտարարությունը: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է Սոպոտի քաղաքագլուխ Յացել Կարնովսկին:
Սոպոտի քաղաքապետը հավաստիացրել է, որ խոսքը առանձին դեպքի մասին է, որը «չպետք է ազդի Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների հոսքի վրա»:
«Ռուսներին չենք սպասարկում» հայտարարությունը փակցրել է «Պեսոչնիցա» ռեստորանի սեփականատեր Յան Խերմանովիչը: Այս քայլը նա բացատրել է Ուկրաինայի դեպքերի հանդեպ իր անձնական արձագանքով: