ԼԻԿԲԵԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, թիվ 13 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Մանուշակ Պետրոսյանը նախօրեին ՀՀԿ-ականների համար փոքր հանրահավաք է անցկացրել հենց ՀՀԿ Էրեբունի համայնքի նախընտրական շտաբներից մեկի մոտ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Պետրոսյանը պատմեց, որ ինքը Էրեբունու Մուշական թաղամասի ընտրողների հետ է ցանկացել հանդիպել: Եւ ահա ՀՀԿ շտաբի անդամները, իմանալով ՀԱԿ թեկնածուի հանդիպման մասին, իրենք են շտապել այնտեղ` ասելով, որ այնտեղ բոլորը միաձայն պետք է ընտրեն ՀՀԿ-ին: Երբ խոսվել է ընտրակաշառքի մասին, ՀՀԿ շտաբի անդամներն ասել են, թե իրենք ոչինչ չեն բաժանել, բայց խոստացել են քաղաքացիների համար առաջիկայում ամեն ինչ անել: Ըստ տիկին Պետրոսյանի՝ ՀՀԿ-ականներն այդպես խոստովանել են, որ առաջիկայում ընտրակաշառքն այլ տեսքով է լինելու՝ միանգամից, բոլորին:




Լրահոս