Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ, ներկայում «Քուինս Պարկ Ռենջերս»-ում հանդես եկող Ռիո Ֆերդինանդը բարձր է գնահատել Անգլիայի խաղը Նորվեգիայի դեմ ընկերական խաղում:
«Չէի ցանկանա խաղալ Անգլիայի այս հավաքականի դեմ: Ինձ հիացնում են երիտասարդ և հաղթանակների ձգտող տաղանդները, ովքեր պետք է փայլեն խաղային այս համակարգում: Հիշեք հավաքականի «ոսկե սերունդը»: Ինչո՞ւ նրանք չհասան հաջողության. հավանաբար խաղի` ոչ ճիշտ կառուցված լինելու պատճառով»,-նշել է պաշտպանը:
Այսօր Եվրո-2016-ի շրջանակներում Անգլիայի հավաքականը կհանդիպի Շվեյցարիայի ընտրանու հետ: