Կիսապաշտպան Ֆրէնկ Լեմպարդը, ով խաղում է «Մանչեստեր Սիթի»-ում` վարձավճարով, դժգոհ է այն բանից, որ անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստները չեն կարող գործնական ֆուտբոլային դասեր անցնել լավագույն խմբերում:
«Ես 17 տարեկանում նորեկ էի «Վեստ Հեմում, և չանցած մեկ տարի` պարբերաբար խաղացել եմ: Եթե ես նույն տարիքին լինեի նաև այժմ, շատ հեռու կլինեի «Չելսիից» կամ «Մանչեստեր Սիթիից»: Ինչպես և այլ երիտասարդներ, ես նույնպես վարձու խաղացող կդառնայի»:
Որդուս ես «Չելսի» կուղարկեի, որպեսզի նա 8-15 տարեկանում զբաղվեր լավագույն մարզիչների հետ, ապա կփորձեի նրա համար այնպիսի թիմ ընտրել, որտեղ մեծ խաղերի համար անհրաժեշտ կլինեին քիչ ռեսուրսներ:
Իմ և Ռիո Ֆերդինանտի բախտը բերել է, որ վաղ հասակից նման փորձ ունենք: Բայց այսօր երիտասարդ խաղացողներն անհետանում են: Մենք լսում ենք 15-ամյա տաղանդավոր խաղացողների մասին, ապա հարցնում ենք` ո՞ւր են նրանք կորել 21 տարեկանում»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը: