«Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում անդրադարձել էր Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ Մեծ Բրիտանիայի դեսպանի միջոցով տեղի ունեցած գաղտնի հանդիպմանը: Երեկ մեր աղբյուրները որոշ մանրամասներ փոխանցեցին. ըստ նրանց՝ հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ «Ժառանգություն»-ը Քաղաքագետների միությունում ստորագրել էր միասնական շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ: Ու դա էր պատճառը, որ «Ժառանգություն»-ը հանկարծ սկսեց խոսել նախապայմանների լեզվով` փորձելով վիժեցնել նախաձեռնությունը: ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, սակայն, հերքեց այս լուրերը՝ ասելով. «Նման բան չկա: Լրագրողներն են հորինել այս ամենը»:
Ի դեպ, երեկ, ՀՀԿ-ի նախընտրական համերգը չվերջացած, Սիսիանի հրապարակ է մտել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» պաստառի ներքո ՀՀԿ-ի բարձրախոսով սկսել է իր նախընտրական ելույթը:
ՀԱՎԱՏԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ