
«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին «Վուլվերհեմպտոն» փակ ընկերական խաղի ժամանակ մրցավար Քրիս Ֆոեի հետ լեզվակռվի պատճառով փոխարինվել է. հայտնում է Daily Mail-ը: Դրվագներից մեկով 24-ամյա ֆուտբոլիստի և «գայլերից« մեկի ֆուտբոլիստի միջև բախում է տեղի ունենում, ինչից հետո Բալոտելին սկսում է բողոքել մրցավարին:
Միջադեպից շատ չանցած` լիվերպուլյան մարզական խումբն իտալացուն փոխարինող է դնում, որպեսզի խուսափի կոնֆլիկտի սրացումից: