ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես տաքսու վարորդ մարդ եմ, ինձ երեւի թե ամենաշատն են կանգնեցնում Ճանապարհային ոստիկանները եւ տարբեր պատճառներով տուգանք են գրում: Ես չեմ կարողանում իմ ճիշտը առաջ տանեմ: Ես ուզում եմ իմանամ` իրավունքի խախտում չի՞, որ ճանապարհային ոստիկանները վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ կազմելիս չեն ներգրավում ընթերականեր: Էդ մայորին կամ չգիտեմ, լեյտենանտին տույժ, տուգանք, բան չի հասնո՞ւմ: Տուգանքները մենակ մեր համա՞ր են: Արմենակ Խանամիրյան, 56 տարեկան, ԵրեւանՊԱՏԱՍԽԱՆ.  Համաձայն «ՀՀ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենսգրքի 255-րդ հոդվածի, վկաների կամ տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաեւ այդ անձինք: Վթարի դեպքում ընթերակաների ընդգրկումը պարտադիր պահանջ է: «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը օրենքով է կանգնեցնում մեքենաների վարորդներին, օրենքով է նրանց հետ «ռազբորկայի» մեջ մտնում: Եւ քանի որ այդ իրավիճակը ձեռնտու է նրանց, ուստի չեն էլ ձգտում օրենսդրական որեւէ փոփոխության առաջարկություն ներկայացնել: Վստահ ենք, որ որեւէ վարորդ չգիտի, թե ինչ իրավունքներ ունի իր կողքին գտնվող քաղաքացին, էլ ուր մնաց, որ պահանջի թույլատրել ստորագրել արձանագրության տակ: Ավելին, երբ վարորդից բացի, որեւէ մեկը մեքենայից իջնում է, ճանապարհային ոստիկանները «նեղվում են», թե մենք խոսում ենք, մի խանգարեք: Ու այս ամենի համար ճանապարհային ոստիկաններին որեւէ պատիժ չի նախատեսվում. նրանք սանձարձակ եղել են, կան ու ցավոք շարունակում են մնալ:




Լրահոս