Մոսկավայի կենտրոնում գտնվող «Բալչուգ» հյուրանոցի պատուհանից իրեն վայր է նետել բելգիական IBA ընկերության փոխնախագահ Դմիտրի Մացուկը: Ոչ ականատեսները, և ոչ էլ ոստիկանները չեն կարողացել համոզել նրան, որ չարժի հրաժարվել կյանքից: Տոփ-մենեջերն իրեն վայր է գցել վեցերորդ հարկից և զոհվել: «Ես հոգնել եմ ապրելուց, թույլ տվեք հանգիստ մեռնեմ», – ասել է նա ինքնասպանությունից առաջ:
IBA-ն զբաղվում է պրոտոնային թերապիայի օնկոլոգիական կենտրոնների ստեղծմամբ, տեղեկացնում էLifeNews-ը: Հեց զոհվածի ղեկավարությամբ է ընկերությունը Ռուսաստանում հիմյնել բուժհաստատություն, որը նախատեսված է տարեկան 1200 հիվանդների համար: Օնկոկենտրոնում ներդրվել է 6 մլրդ ռուբլի: