ՊՈՒՏԻՆԸ ՀԱԿ-ԻՆ 3 ՏՈԿՈՍ ՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ընդհանրապես   ոչ  մի  կենտրոնի  չեմ հավատում, լինի  ռուսական, արտասահմանյան: Նմանօրինակ հարցումները  պատվերով են: Ով  պատվիրում է իր շահերն  էլ պաշտպանվում  են: Մենք  լավ վարկանիշ ունենք և մեծ հանարավորություններ   մեծ  թվով պատգամավորներ Աժ-ում ունենալու  և այդօրինակ  հարցումները  չեն ազդի մեր  վարկանիշի վրա”,-այս մասին armlur.am-ի  հետ զրույցում  ասաց ՍԴՀԿ  ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը` մեկնաբանելով “Շանթ” հեռուստաընկերության նախաձեռնությամբ  Հայաստանում  հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն (ВЦИОМ)-ի  իրականացրած հարցումների արդյունքները: Ըստ քաղաքական շրջանակների, այդ կենտրոնը գտնվում է ՀՀ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղակի հսկողության տակ: Հնարավո?ր է, որ ՀԱԿ ներկայացուցչը այդ հարցումներից հետո փոխի իր վերաբերմունքը Վլադիմիր Պուտինի  նկատմամբ:  Լյուդմիլա Սարգսյանը այս առնչությամբ ասաց. “Ես ոչ մի կապ չեմտեսնում այդ կենտրոնի եւ Պուտինի միջեւ”: 
Նշենք, որ կենտրոնի Հրապարակած հարցումների համաձայն “Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ո՞ր կուսակցությանը կընտրեիք” ընտրողների միայն  3 % -ն  է   պատրաստ քվեարկել ՀԱԿ-ի  օգտին:




Լրահոս