Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կպարտավորվի Մադրիդի «Ռեալ»-ին 4 մլն ֆունտ վճարել, եթե անգլիական թիմի նորեկ Անխել Դի Մարիան ստանա «Ոսկե գնդակ»-ը:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը , այս կետը ներառված է պայմանագրում մադրիդյան կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Դի Մարիայի տրանսֆերի արժեքը կազմել է 59,7 մլն ֆունտ, իսկ պայմանագիրը նախատեսված է 5 տարով: