Սեպտեմբերի 7-ին, ժամը 07.40-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահատված հանգամանքներում Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 80 TA 707 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորակը (մոտ 5 մ):
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդ` Ռ. Ա.-ին (ծնվ. 1988 թ.) և ուղևոր` Ս. Ղ.-ին (ծնվ. 1988 թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: