Ռիբերին իրավունք չուներ ավարտել ելույթները հավաքականում. Պլատինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկնաբանել է «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի՝ Ֆրանսիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին որոշումը:

«Ռիբերին իրավունք չուներ հրաժարվել ելույթներից: Եթե գլխավոր մարզիչը նրան կաչում է, նա պարտավոր է ներկայանալ: Այդպիսին են ՖԻՖԱ-ի կանոնները: Հակառակ դեպքում նրան սպառնում է երեքխաղյա որակազրկում:  Ամեն դեպքում ես չեմ հասկանում նրան: Նա պարտավոր է խաղար», – նշել է Պլատինին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիբերին հայտարարել էր Ֆրանսիայի հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին:
.




Լրահոս