Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն ավարտվել է, բայց արի՛ ու տես, որ ոչ անհետեւանք: Երգչուհի Արմինկան վիրավորված է միջոցառման կազմակերպիչներից: «Ես մրցանակաբաշխություններից ու մրցանակներից կախված մարդ չեմ ու եթե մի մրցանակաբաշխություն որոշում է ինձ «գնահատել», ես դրա համար միայն ուրախ եմ: Բայց եթե որոշում է շրջանցել այնպիսի ձայնասկավառակ, որն ամբողջ Սփյուռքով մեկ մեծ արձագանք էր ունեցել, ինչի՞ մասին է խոսքը: Նոմինացված էր նաեւ իմ «Էն գարնան» ձայնասկավառակը, որը չէր անցել եզրափակիչ փուլ: Ցավալի էր ուղղակի, որովհետեւ երբ տեսա, թե ինչպիսի աշխատանքներ էին ներկայացված, ինձ համար ուղղակի ծիծաղելի էր: Չեմ սիրում գերագնահատել իմ աշխատանքը, բայց իմ ձայնասկավառակին հավասար ձայնասկավառակներ` 2011-ին թողարկված, հաստատ չկային… Իմ մեջ չարություն չունեմ, ուղղակի չեմ ցանկացել իմ ներկայությամբ պատվել այդ միջոցառումը»,-ասել է երգչուհին aravot.am-ին:
Արմինկան ընդգրկված էր «Լավագույն դուետ» անվանակարգում, բայց լավագույնը ճանաչվեց Լիլիթ Հովհաննիսյանի ու Միհրան Ծառուկյանի զուգերգը: Երգչուհին սրանից շատ է վիրավորվել, բայց, չնայած այդ ամենին, նա շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին ու ասել, որ տարվա լավագույն երգչուհուն` Սոնա Շահգելդյանին, այդ անվանակարգում տեսնում էր դեռ երեք տարի առաջ:
ԱՐՄԻՆԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ