ՀԱՐՑ. Ես օգտվում եմ սիմ քարտից, եւ ինձ հետաքրքիր է` երբ ես զանգում եմ, եւ խոսելու ժամանակ գալիս է երկրորդ զանգը, ու պատասխանում եմ այդ զանգին, ապա այդ դեպքում իմ կատարած զանգի դիմաց, որը չեմ ընդհատում, գումար գանձվո՞ւմ է արդյոք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Դուք առաջին գիծը դնում եք սպասման ռեժիմի մեջ եւ միանում եք երկրորդ գծին, ապա Ձեզնից գումար կգանձվի նաեւ առաջին գծի սպասման րոպեների դիմաց: Այլ կերպ` երկրորդ զանգին պատասխանելուց առաջ Դուք կարող եք անջատել առաջին գիծը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` բջջային կապի պարզունակ ծառայություններն անգամ վճարովի են: Նկատենք, որ բաժանորդը խոսելու ընթացքում ստացած զանգին պատասխանելիս առաջին զանգի իր զրուցակցի հետ բառ անգամ չփոխանակելու դիմաց պարտավորված վճարում է: Ճիշտ է, երբեմն-երբեմն բջջային կապի օպերատորներն ինչ-որ ծառայություններ անվճար են դարձնում կամ գործող սակագինն են զեղչում, բայց եւ տվյալ դեպքի համար ամենամոտ ապագայում պետք է բոլորովին նոր պայման առաջարկեն: