Այսօր տեղի ունեցավ Եվրո-2016-ի ընտրական Դանիա-Հայաստան խաղը: առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին, իսկ ավելի շատ գնդակին տիրում և գրոհում էին դանիացեիները:
Խաղի հաշիվը 50-րդ րոպեին բացեց Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իսկ 65-րդ րոպեին դանիացիները խփեցին պատասխան գոլը՝ 1:1: Հաշիվը հավասարեցրեց կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգը: 80-րդ րոպեին աչքի ընկավ Տոմաս Կալենբերգը, և այլ գոլի շնորհիվ դանիացիները կամային հաղթանակ տարան:
Եվրո-2016, ընտրական մրցաշար, առաջին տուր
I խումբ
Դանիա – Հայաստան՝ 2:1
Պյեր-Էմիլ Հոյբերգը՝ 65, Տոմաս Կալենբերգ՝ 80 – Հենրիխ Մխիթարյան՝ 50