Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ժամը 14:00-ին կկայանա ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Այվազյանի` Մանախի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման մասին դատական նիստը:
Այվազյանի շահերը պաշտպանում է փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ նիստը հետաձգվել էր, քանի որ դատապարտյալին չէին տեղափոխել դատարան:
Այվազյանի հարազատները Armlur.am-ին տեղեկացրել էին, որ նախկինում նրան դատարան չէին տեղափոխում` որպես պատճառ ներկայացնելով հեռու տարածությունը: Սակայն հարկ ենք համարում նշել, որ նախորդ դատական նիստի օրը դատապարտյալը գտնվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նիստին, Մանախի բացակայության պատճառով, չէր ներկայացել նաև պաշտպան Հ. Ալումյանը:
Ի դեպ, այսօր ևս Արթուր Այվազյանը «Դատապարտյալների հիվանդանոցում է»: Դատական նիստին, խոստացվածի համաձայն, նա պատրաստվում է սկանդալային հայտարարություններ անել: