Հայկական ժամանակ. ՄԱՊ-ի Ալեքսան Պետրոսյանը սարսափա՞ծ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, ՀՀԿ թեկնածուներից ոմանք այնքան վախեցած են առաջիկա ընտրություններում պարտվելու հեռանկարից, որ սկսել են գյուղապետարանների միջոցով ժողովրդին համատարած կաշառք առաջարկել: Թերթի ձեռքում հայտնվել է մի հայտարարություն, որն Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բոլոր բնակիչները (տուն առ տուն) ստացել են գյուղապետարանից: Թղթի վրա գրված է. “Հայտնվում է Բամբակաշատ համայնքի բնակչությանը, որ Աժ պատգամավոր Ալեքսան Մակարի Պետրոսյանը պատրաստ է աջակցել 2011թ.-ի կարկուտից տուժած հողատերերին` իրենց ունեցած վարկերը սառեցնելու, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող բոլոր գյուղացիներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու համար: Դիմել գյուղապետարանե: Ալեքսան Մակարի Պետրոսյանը թիվ 21 ԸՏ-ի ՀՀԿ թեկնածուն է: Նրա հետ նույն տարածքում առաջադրվել է նաև Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՀՀՇ-ի ներկայացուցիչ Սեդրակ Հովհաննիսյանը: Իսկ Բամբակաշատ գյուղի գյուղապետ Արբակ Եղիազարյանը, թերթի տեղեկություններով, Ալեքսան Պետրոսյանի բարեկամն է: ,Երեկ զանգահարեցի գյուղապետին և խնդրեցի բացատրել, թե ինչ պետք է անենք, որ մեր վարկն էլ սառեցվի: Նախ հետաքրքրվեց, թե ով եմ: Տեղեկանալով, որ Բամբակաշատում բարեկամ ունեցող քաղաքացի եմ, հետաքրքրվեց, թե բարեկամս ով է. “Եթե անունը չեք ասում, գոնե թող գա, տենա ինձ, որ ասեմ”: Երբ սկսեցի ընթերցել գյուղապետարանի հայտարարությունը, ընդհատեց` ասելով. ,Ես գիտեմ ինչ է գրված թղթի վրաե: Ներկայացա, որ լրագրող եմ և խնդրեցի պարզաբանել` տեղյա՞կ է, որ գյուղապետարանն իրավունք չունի գյուղացիներին կաշառել որևէ թեկնածուի օգտին, չհաշված` առաջարկվող կաշառքն էլ անհավանական է: ,Ես չեմ պատասխանում հարցերին, որ խաբեցիք էն սկզբի մասումե,- պատասխանեց: Ասացի` չեմ խաբել, Բամբակաշատում իրոք բարեկամ ունեմ: “Դե, ձեր բարեկամի հետ կգաք, կխոսենք”,- եզրափակեց նա”,- գրել է թերթը:




Լրահոս