Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, անդրադառնալով Եվրո-2016 ընտրական փուլի Դանիայի դեմ խաղին (2:1), նշել է, որ թիմին չհաջողվեց իրացնել գոլային պահերը:
«Կարող եմ ասել, որ ես գոհ չեմ արդյունքից: Մենք պարտվեցինք 1:2 հաշվով, սակայն կարող էինք կա՛մ հաղթել, կա՛մ ոչ ոքի խաղալ: Այդպիսին է ֆուտբոլը: Իմ խփած գոլից հետո խաղն ավելի բաց դարձավ, և շանսեր առաջացան նաև մեր թիմի մոտ, բայց այնպես ստացվեց, որ Դանիան երկու գոլ խփեց», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականին հաջողվեց կամային հաղթանակ տանել: Մեր հավաքականի միակ գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է, ով ստացած վնասվածքի պատճառով փոխարինվեց: