«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է հաջորդ ամռանը վերադարձնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, վստահեցնում է Daily Mail-ը: Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է իսպանական ակումբին բավական գայթակղիչ առաջարկ անել:
Գործարքին կարող է նպաստել նաև կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխությունն անգլիական ակումբ, քանի որ այն կատարել է նույն գործակալը, ով աշխատում է նաև Ռոնալդուի հետ:
Հիշեցնենք, որ անձամբ Ռոնալդուն իր հարցազրույցներում բազմիցս հայտարարել է, որ երբևէ կարող է վերադառնալ Մանչեսթեր: