Չնայած սեպտեմբերի 5-ին ուժի մեջ մտած զինադադարին՝ Ուկրաինայի արևելքից տեղեկություններ են ստացվում ուկրաինական զորքերի կողմից գնդակոծությունների մասին:
BBC-ի փոխանցմամբ, իր թղթակիցը ականատես է եղել փոխրհաձգության Դոնեցկի օդանավակայանի մոտոկայքում: Կիրակի գիշերը ուժգին գնդակոծության է ենթարկվել Մարիոպուլը: Արդյունքում զոհվել է Մարիոպուլի մի բնակչուհի: Նա զինադադարի հաստատումից հետո առաջին զոհն է:
Կիրակի առավոտյան գնդակոծվել է ուկրաինական զինուժի վերահսկման տակ գտնվող Դոնեցկի օդանավակայանը: Ականանետային կրակ են տեղացել ինչպես օդանավակայանը շրջապատած անջատողականները, այնպես էլ օդանավի տարածքում գտնվող ուկրաինացի զինվորականները: