Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդին” հայտնի է դարձել, որ թեև ՀՀԿ-ն խոստացել էր Երևանի թիվ 11 ընտրատարածքում սատարել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետագայում նրանք հրաժարվել են այդ մտքից: Թերթի հետ զրույցում ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը հերքել է այս լուրերը: Հարցին` ինչպես են ՕԵԿ-ում վերաբերում այն հանգամանքին, որ Շենգավիթում Ս. Սարգսյանը կոչ է արել քվեարկել նախկին ՕԵԿ-ական, հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այժմ` ԲՀԿ կողմից առաջադրված Գրիգորի Մարգարյանի օգտին, Ամիրյանը նշել է. “Արտառոց ոչինչ չկա, երբ նախագահը սատարում է կոալիցիոն գործընկերներին”:
Ժողովուրդ. Բիշարյանին քցում են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ