Ֆրանսիայի ծայրահեղ աջերի «Ազգային ճակատ» կուսակցությանը մեկ քայլ է մնացել իշխանության հասնելու համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը: Համաձայն վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը իր վարկանիշով գերազանցել է ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Բոլոնիայում՝ սոցիալիստական համագումարի իր ելույթում, Վալսը նշել է, որ սոցիալիստները Ֆրանսիայում պետք է փոխեն մարտավարությունն աջ ծայրահեղականների իշխանության գալու սպառնալիքը կանխելու համար, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրանսիայում առաջիկա նախագահական ընտրությունները կկայանան 2017թ.-ին:
Գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշն իր ընտվելու պահից գտնվում է նվազագույն մակարդակին:
Հուլիսին Ֆրանսիայում գործազուրկների թիվը հասել է 3 մլն 424 մարդու: