Մերձմոսկովյան Խիմկիում գտնվող քոթեջում հրդեհից զոհվել են կինն ու նրա երեք երեխաները: Իրավապահների կարծիքով՝ նրանք հանցագործության զոհ են դարձել:
Հրկիզումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին՝ Մոսկվայի ժամանակով 8:30-ին: Հրդեհը մարելուց հետո փլատակներից դուրս են բերվել 43-ամյա տանտիրուհին և նրա 12-ամյա երկվորյակ զավակները՝ դուստը և որդին:
Դեպքի վայրը և զոհվածների մարմինները զննելիս կնոջ պարանոցին կրկնակի հանգույցով սինթետիկ պարան է հայտնաբերվել:
Հրկիզման և զոհերի մահվան պատճառը հայտնաբերելու համար մի շարք փորձաքննություններ են նշանակվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: