Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է ստանում «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Armur.am-ի հետ զրույցում Արսենի մայրը`Սվետլանան, ասաց, որ այս պահի դրությամբ իր որդու հիմնական խնդիրը դեմքի ցանն է:
«Բժիշկներն ասում են, որ այդ ցանն առաջացել է սթրեսի հետևանքով, դե բնական է էրեխեն ինչ ասես տեսել է… Մոտ երկու շաբաթ է՝ վիճակը մի փոքր կայունացել է, ժամանակ առ ժամանակ ցանն անցնում է, բայց դե վերջնական չի անցնում, չգիտեմ` երբ վերջնական կբուժվի»,-նշեց Խոջոյանի մայրը:
Տեղեկացնենք, որ Արսեն Խոջոյանի բուժումների դիմաց վճարում է Առողջապահության նախարարությունը: