Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, աշխատանքային այցով Սանկտ-Պետերբուրգ է մեկնել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու սեպտեմբերի 8-ից 10-ը անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 40-րդ նիստին:
Միջպետական խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները: Նախատեսվում է քննարկել առանձին երկրներում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ տարվա ընթացքում մրցակցային օրենսդրության խախտման ուղղությամբ համատեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Նիստի ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը, ով հանդիսանում է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես կանդրադառնա Մաքսային միությանն անդամակցության շրջանակում Հայաստանի ինտեգրման գործընթացին՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրների մրցակցային մարմինների փոխգործակցությանն առնչվող հարցեր: