Մոսկվայում կեղծ էքստրասենսները քաղաքացիներից 150 մլն ռուբլի են հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ձերբակալվել է 19 կեղծ էքստրասենս. գրում է ИТАР-ТАСС-ը:

Քաղաքի Տվերսկոյ դատարանի որոշմամբ` նրանցից 13-ի խափանման միջոց է ընտրվել կալանքը, 6-ը գտնվում են տնային կալանքի տակ:

Իրավապահները կանխել են միջազգային էթնիկ խմբի գործունեությունը, որի մասնակիցներն էքստրասենսի ծառայություններ մատուցելու պատրվակով զբաղվում էին քաղաքացիների միջոցների հափշտակմամբ:

«Մերձհոգեբանության (парапсихплогия) և ճակատագրի շտկման» անունից գործելով` հանցագործները հեռախոսազանգեր էին ընդունում` ներկայանալով էքստրասենսի օգնական և իրենց դիմած մարդկանց մոտ «չար ուժերի ազդեցության» նշաններ հայտնաբերում՝ վերջիններիս մոտ իրենց առողջության համար մտավախություն առաջացնելու նպատակով:

Այս կենտրոնում աշխատել են քաղաքացիներ Ուզբեկստանից, Հյուսիսային Կովկասից և այլ տեղերից:

Նախնական տվյալներով` կազմակերպված խմբի գործողություններից տուժել է ավելի քան 300 մարդ, իսկ քաղաքացիների կողմից կրած վնասը կազմել է 150 մլն ռուբլի:




Լրահոս