Հինգերորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի աշխատանքներն արդեն մեկնարկել են: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ելույթում ներկայացրեց նստաշրջանի օրակարգը: Ներկայացնելուց հետո պատգամավորներն ունեին հարցեր ուղղելու հնարավորություն, որից էլ օգտվեց ամբողջ գարնանային նստաշրջանի աշխատանքները բաց թողած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Իհարկե, ես բացակայել եմ, բայց ոչինչ չի փոխվել իմ բացակայության ընթացքում: Ցանկանում եմ հարց ուղղել «խոցելի» մեծամասնությանը, թե երբ են օրակարգից հանվելու հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները»,-հետաքրքվեց Զարուհի Փոստանջյանը:
Ի պատասխան Գալուստ Սահակյանը նշեց.« «Խոցելի» փոքրամասնությանն ասեմ, որ հարցը համարում եմ հռետորական, որովհետև բազմիցս տրվել են պարզաբանումներ»:
Հավելենք, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին օրը ներկա էր 123 պատգամավոր: Նրանք քննարկում են նստաշրջանի օրակարգը: