Բրիտանական իշխանությունները խուճապի մեջ են ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը մեղադրել է բրիտանական կառավարությանը խուճապահար լինելու մեջ այն բանից հետո, երբ սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին Շոտլանդիայի անկախացման կողմնակիցների թվի աճ:
Ավելի վաղ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը Շոտլանդիային ավելի լայն ինքնավարություն էր խոստացել այն դեպքում, եթե հանրաքվեի արդյունքներով Շոտլանդիան շարունակի մնալ Բրիտանիայի կազմում:

Սալմոնդի կարծիքով, նման հայտարարությունները բրիտանական կառավարությունում խուճապի նշան են:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նույնպես կոչ էր անում շոտլանդացիներին մնալ Միացյալ թագավորության կազմում:

Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 18-ին: Ընտրողները պետք է պատասխանեն միակ հարցին՝ «Պետք է արդյոք Շոտլանդիան անկախ երկիր դառնա»: Մի քանի ամիսների ընթացքում անցկացված հարցումները ցույց էին տալիս, որ շոտլանդացիների մեծամասնությունմը պատրաստ է ասել «ոչ»: Սակայն որքան մոտենում է քվեարկության պահը, այնքան ավելանում է անկախության կողմնակիցների թիվը: Վերջերս անցկացված հարցման տվյալներով, Բրիտանիայից անջատվելու օգտին պատրաստ է քվեարկել բնակչության 51%-ը:

Վերջին հարցումներն առաջացրել են նաև թագուհու մտահոգությունը, ով Բրիտանիայի միասնականության համոզված կողմնակիցն է: Կիրակի Եկատերինա II-ն այդ հարցով խորհրդակցություն է անցկացրել երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Սպասվում է, որ հանրաքվեի օրը՝ սեպտեմբերի 18-ին, թագուհին կգտնվի Շոտլանդիայում, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս