Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 500 նստարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. Երեւանում նստարանների եւ աղբամանների տեղադրման ծրագրով պատվիրվել է ժամանակակաից դիզայնով ու «Երեւան» ձուլվածքով թվով 500 նստարան, հատուկ ձուլվածքով թվով 400 աղբաման եւ թվով 100 երկկողմանի աղբաման: Նստարանների տեղադրման գործընթացը մեկնարկել է ապրիլ-մայիս ամիսներին: Այսօրվա դրությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 500 «Երեւան» ձուլվածքով նստարան, 372 աղբաման եւ երկկողմանի 127 աղբաման: Զուգահեռաբար վերանորոգվել է նախորդ տարիների ընթացքում տեղադրված «Երեւան» ձուլվածքով թվով 640 նստարան:

Բացի այս աշխատանքներից, ձեռք է բերվել 450 հասարակ նստարան: Սեպտեմբերի 8 -ի դրությամբ դրանցից 250-ը տրամադրվել են վարչական շրջաններին: Աշխատանքների ավարտ է սահմանված դեկտեմբերի 1-ը:




Լրահոս